Ասում է՝ կիլոմետրերով կոյուղի ենք կառուցել:
Ցնդելու բան է:
2018-ին Հայաստանի խցանված կոյուղին պայթեց, ու կեղտաջրերը հեղեղեցին ողջ երկիրը, ցփնվեցին Արցախ ու Սփյուռքի համայնքներ:
Աշխարհն իր կեղտաջրերը գետնուղիներով է հոսեցնում, իսկ մենք այդ աղտեղությունով ծածկել ենք ողջ հայ իրականությունը: Ամեն լուսավոր բան նեխում է կեղտաջրերի տակ:
Էլ ոչ մի կոյուղի չի կարողանալու հունավորել հինգ տարի ծփացող կեղտաջրերը:
Ո՞նց չցնդես:
Կեղտաջրերը վերընտրվելու հայտ են ներկայացրել ու ի՜նչ ինքնավստահ են:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ